Հունիս 30, 2020 17:35 Asia/Tehran
  • Հուլիսի 1-ին տեսակապի ձևաչափով տեղի կունենա  Ռոհանիի,Պուտինի և Էրդողանի հանդիպումը՝ սիրիական ճգնաժամը քննարկելու նպատակով

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները տեսակապի ձևաչափով հանդիպում կանցկացնեն Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովն ասել է. «Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Աստանայի գործընթացի շրջանակներում, հուլիսի 1-ին տեսակապի ձևաչափով հանդիպում կանցկացնեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: 

Ըստ հաղորդման, Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները նախքան եռակողմ բանակցությունների մեկնարկը,  առանձին հաղորդագրություն կհրապարակեն:

Պեսկովի խոսքերով՝ բանակցությունների օրակարգում ներառված է Սիրիայի վերջին զարգացումների քննարկումը:

Աստանայի ձևաչափով նախագահների հանդիպումը նախատեսված էր 2020 թվականի մարտին՝ Թեհրանում, սակայն կորոնավիրուսի բռնկման պատճառով այն հետաձգվեց: 

 

Պիտակ