ԱՄՆ-ի զորայինները թալանում են Սիրիայի նավթը
https://parstoday.ir/hy/news/world-i122395-ԱՄՆ_ի_զորայինները_թալանում_են_Սիրիայի_նավթը
ԱՄՆ-ի զորայինները Սիրայի նավթադաշտերից վառելիքի բեռնվածքով ևս 30 բեռնատար գողացել ու տեղափոխել են Իրաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2020 08:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի զորայինները թալանում են Սիրիայի նավթը

ԱՄՆ-ի զորայինները Սիրայի նավթադաշտերից վառելիքի բեռնվածքով ևս 30 բեռնատար գողացել ու տեղափոխել են Իրաք:

Հինգշաբթի օրը, Սիրիայի պաշտոնական Սանա լրատվական գործակալության հաղորդմամբ, Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Ջազիրա շրջանի մաքսանենգված վառելիքն ամերիկայն ուժերը իրենց ռազմական մեքենաների հսկողության ներքո փոխադրել են Իրաք: 2020թ. հունիսի կեսերին ԱՄՆ-ի զորայինների վառելքի բեռնվածքով ևս 50 տանկեր Ալ-Վալիդ անցակետից մաքսանենգել էին Իրաք:

Մի այլ լուրի համաձայն, Սիրիայում իր ռազմական ներկայության ամրապնդման համար, ԱՄՆ-ի բանակը, Արևելյան Եփրատի շրջանում հիմնել է մի ռազմաբազա, իսկ Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքա նահանգի արվարձաններում՝ ռազմական օդանավակայան: 

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն առանց Դամասկոսի կառավարության թույլտվության, ռազմական ներկայություն ունեն Սիրիայում: