ԱՄՆ-ի զորայինները թալանում են Սիրիայի նավթը
ԱՄՆ-ի զորայինները Սիրայի նավթադաշտերից վառելիքի բեռնվածքով ևս 30 բեռնատար գողացել ու տեղափոխել են Իրաք:
Հինգշաբթի օրը, Սիրիայի պաշտոնական Սանա լրատվական գործակալության հաղորդմամբ, Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Ջազիրա շրջանի մաքսանենգված վառելիքն ամերիկայն ուժերը իրենց ռազմական մեքենաների հսկողության ներքո փոխադրել են Իրաք: 2020թ. հունիսի կեսերին ԱՄՆ-ի զորայինների վառելքի բեռնվածքով ևս 50 տանկեր Ալ-Վալիդ անցակետից մաքսանենգել էին Իրաք:
Մի այլ լուրի համաձայն, Սիրիայում իր ռազմական ներկայության ամրապնդման համար, ԱՄՆ-ի բանակը, Արևելյան Եփրատի շրջանում հիմնել է մի ռազմաբազա, իսկ Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքա նահանգի արվարձաններում՝ ռազմական օդանավակայան:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն առանց Դամասկոսի կառավարության թույլտվության, ռազմական ներկայություն ունեն Սիրիայում: