Հարավային Կորեայի նախագահի խորհրդական. ԱՄՆ-ին չի կարելի վստահել
https://parstoday.ir/hy/news/world-i122542-Հարավային_Կորեայի_նախագահի_խորհրդական._ԱՄՆ_ին_չի_կարելի_վստահել
Հարավային Կորեայի նախագահի արտաքին գործերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ չի վստահում Միացյալ Նահանգներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2020 11:48 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի նախագահի խորհրդական. ԱՄՆ-ին չի կարելի վստահել

Հարավային Կորեայի նախագահի արտաքին գործերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ չի վստահում Միացյալ Նահանգներին:

Երկուշաբթի օրը, քննադատելով Կորեական թերակղզու վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը, Մուն Չոնգ Ինը հայտարարել է, որ ինքը երկմտում է ԱՄՆ-ին որպես դաշնակից վստահելու հարցում:

Հարավային Կորեայի նախագահի խորհրդականը հավելել է, որ Կորեական թերակղզու և Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը «քաոսային» է:

Մուն Չունգ Ինն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին  անվանել է «ամենաատելի»  պաշտոնատար անձ,  հավելելով, որ նա սրում է լարվածությունը Կորեական թերակղզում:

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և տարածաշրջանում տարբեր զորավարժությունների անցկացումն այդ տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառներն են: