Բողոքի ցույց Լոնդոնում՝ Եմենում սաուդյան կոալիցիայի ոճրագործությունների դեմ
Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են Եմենի ժողովրդի դեմ սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործություններին Բրիտանիայի աջակցությունը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները հավաքվել են Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առաջ, հաջակցություն Եմենի ժողովրդի: Նրանք կոչ են արել դադարեցնել սաուդյան կոալիցիայի վայրագությունները և վերջ տալ Եմենի պաշարմանը:
Ցույցի մասնակիցներն անդրադառնալով Եմենում Սաուդյան կոալիցիայի ոճրագործություններին Բրիտանիայի ու մի շարք այլ երկրների աջակցությանը, վանկարկել են «Բավական է» և «Փրկեք Եմենը»:
Ցուցարարները կրել են պաստառներ՝ հաջակցություն Եմենի ժողովրդի և դատապարտել այդ երկրում սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունները:
Եմենում սաուդյան կոալիցիայի հրահրած պատերազմի հետևանքով, մինչ օրս զոհվել են տասնյակ հազարավոր և տեղահան եղել միլիոնավոր եմենցիներ: