ՄԱԿ-ի կողմնակալ պատասխանը Եմենում խաղաղ բնակիչների սպանությանը
https://parstoday.ir/hy/news/world-i123070-ՄԱԿ_ի_կողմնակալ_պատասխանը_Եմենում_խաղաղ_բնակիչների_սպանությանը
Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչը , առանց անդրադառնալու Սաուդյան կոալիցիային , դատապարտել է հարսանեկան մի հանդիսության ժամանակ խաղաղ բնակիչների սպանությունը և կոչ է արել հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2020 12:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի կողմնակալ պատասխանը Եմենում խաղաղ բնակիչների սպանությանը

Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչը , առանց անդրադառնալու Սաուդյան կոալիցիային , դատապարտել է հարսանեկան մի հանդիսության ժամանակ խաղաղ բնակիչների սպանությունը և կոչ է արել հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:

Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցը հինգշաբթի օրն առանց  սաուդյան կոալիցիայի մասին անդրադառնալու , դատապարտել է Սաուդյան կոալիցիայի ռազմօդանավերի կողմից  անցած օրվա հարձակումը Եմենում հարսանեկան մի հանդիսության վրա և հայտնել, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների վրա հարձակումները  ում կողմից էլ որ լինի ,  նողկալի արարք լինելով, հակասում է  միջազգային իրավունքին»:

Ալջոֆ նահանգի ԱլՀազմ քաղաքի մոտակայքում  հարսանեկան մի հանդիսության վրա հարձակման հետևանքով սպանվել է 25 հոգի , որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:

Գրիֆիցը պահանջել է իրականացնել ավիահարձակման  վերաբերյալ համակողմանի և թափանցիկ հետաքննություն ՝ հավելելով, որ պատերազմի նմանատիպ ազդեցությունը քաղաքացիական կյանքի վրա, անընդունելի է: