ՄԱԿ-ի կողմնակալ պատասխանը Եմենում խաղաղ բնակիչների սպանությանը
Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչը , առանց անդրադառնալու Սաուդյան կոալիցիային , դատապարտել է հարսանեկան մի հանդիսության ժամանակ խաղաղ բնակիչների սպանությունը և կոչ է արել հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:
Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցը հինգշաբթի օրն առանց սաուդյան կոալիցիայի մասին անդրադառնալու , դատապարտել է Սաուդյան կոալիցիայի ռազմօդանավերի կողմից անցած օրվա հարձակումը Եմենում հարսանեկան մի հանդիսության վրա և հայտնել, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների վրա հարձակումները ում կողմից էլ որ լինի , նողկալի արարք լինելով, հակասում է միջազգային իրավունքին»:
Ալջոֆ նահանգի ԱլՀազմ քաղաքի մոտակայքում հարսանեկան մի հանդիսության վրա հարձակման հետևանքով սպանվել է 25 հոգի , որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:
Գրիֆիցը պահանջել է իրականացնել ավիահարձակման վերաբերյալ համակողմանի և թափանցիկ հետաքննություն ՝ հավելելով, որ պատերազմի նմանատիպ ազդեցությունը քաղաքացիական կյանքի վրա, անընդունելի է: