Բրիտանիայում ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ հայցերն աճել են
(last modified Wed, 05 Aug 2020 15:06:45 GMT )
Օգոստոս 05, 2020 19:36 Asia/Tehran
  • Բրիտանիայում ոստիկանության  ռասիստական գործողությունների դեմ հայցերն աճել են

Բրիտանիայում հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են այդ երկրի ոստիկանության ռասիստական գործողությունների խորացման մասին:

Չորեքշաբթի օրը հրապարակելով վիճակագրական տվյալներ, «Լոնդոն թայմս» օրաթերթը հաղորդել է.«2019 թվականին Լոնդոնի ոստիկանության դեմ հայցերի թիվը հասնում է 611-ի, ինչը հինգ տարի առաջվա համեմատ համարյա կրկնապատկվել է: Սակայն Լոնդոնի ոստիկանության  ռասիստական դրսևորումների դեմ ներկայացվող  հայցերի 90 տոկոսը զուր է անցնում»:

Ըստ հաղորդման, 2020 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Բրիտանիայի ոստիկանության դեմ 185 պաշտոնական հայց է ներկայացվել, որի շարունակվելու դեպքում, հայցերի թիվը 8 տոկոսով կգերազանցի 2019 թվականին ներկայացված հայցերի թվին:

Վիճակագրության համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանիայում ոստիկանության դեմ 1659 մարդու կողմից գրանցվել է 2,825 հայց, որոնցից 2251-ն ապարդյուն է եղել, իսկ  68-ի դեպքում,միայն դիտողություն է ստացել ոստիկանությունը: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio