Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն նպաստել են Աֆղանստանում ճգնաժամի ռաջացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i124017-Միացյալ_Նահանգները_և_ՆԱՏՕ_ն_նպաստել_են_Աֆղանստանում_ճգնաժամի_ռաջացմանը
Բրիտանացի լրտես Քեվին Հյուրլին խոստովանել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Աֆղանստանում պատերազմի, ահաբեկչության տարածման և թմրամիջոցների արտադրության հիմնական մեղավորներն են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 08, 2020 09:24 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն նպաստել են Աֆղանստանում ճգնաժամի ռաջացմանը

Բրիտանացի լրտես Քեվին Հյուրլին խոստովանել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Աֆղանստանում պատերազմի, ահաբեկչության տարածման և թմրամիջոցների արտադրության հիմնական մեղավորներն են:

Քեվին Հյուրլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունցի հետո, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և պատերազմն ու հակամարտությունն Աֆղանստանում ավելի մեծ ծավալներիկ են հասել:

Հառլին Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարությունը որակել է ձախողված,  հավելելով, որ ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները այլ ելք չունեն, քան լքել Աֆղանստանը:

Բրիտանացի լրտեսը հավելել է, որ ԱՄՆ-ի շարունակական ռազմական ներկայությունը Աֆղանստանում ոչ միայն չի օգնել այդ երկրի ժողովրդին, այլև մեծացրել է նրանց խնդիրները:

Վերջերս Աֆղանստանում Բրիտանիայի ռազմաօդային ուժերի գործողությունների վերաբերյալ գաղտնի  փաստաթղթերի հրապարակումը, որտեղ ապացույցներ կան այն մասին, որ այդ ուժերի ռբակոծությունների հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, փոխադարձ մեղադրանքների ալիք է բարձրացրել Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում: