Ավստրիան կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Նավալնիի թունավորման կապակցությամբ
Ուրբաթ օրը Վիեննան կանչել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպանին ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ օրը կոչ էր արել միջազգային հետաքննություն անցկացնել Նավալնիի թունավորման գործով:
Անցյալ չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ այդ երկրի բանակի լաբորատորիայում իրականացված հետազոտության արդյունքում, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Գերմանիայի այն մեղադրանքը, թե Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թունավորել են:
Նավալնիի արյան հետազոտության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ նա թունավորվել է «Նովիչոկ» գազով:
Ռուսաստանի ըբնդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ինքանազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին ՝ Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian