ՄԱԿ-ը հանդես է եկել Եմենի պատերազմը դադարեցնելու կոչով
https://parstoday.ir/hy/news/world-i126069-ՄԱԿ_ը_հանդես_է_եկել_Եմենի_պատերազմը_դադարեցնելու_կոչով
Ողջունելով Սանայի կառավարության և Եմենի հրաժարական տված կառավարության միջև գերիների փոխանակման մասին համաձայնագիրը ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը ընդգծել է Եմենի պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2020 12:52 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հանդես է եկել Եմենի պատերազմը դադարեցնելու կոչով

Ողջունելով Սանայի կառավարության և Եմենի հրաժարական տված կառավարության միջև գերիների փոխանակման մասին համաձայնագիրը ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը ընդգծել է Եմենի պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի օրն ասել է. «Գուտերեշը ողջունում  է Եմենում հակամարտ կողմերի միջև կնքված պայմանագիրը՝ 1081 գերիների անհապաղ ազատ արձակելու մասին»:

Գուտերեշի խոսնակը  նաև Եմենում  հակամարտ բոլոր կողմերին  կոչ է արել համագործակցել Եմենում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիթսի հետ `ձեռնարկելու տնտեսական և հումանիտար միջոցառումներ և վերսկսելու համապարփակ քաղաքական գործընթացը` պատերազմը դադարեցնելու համար:

Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ 2015-ի մարտից ի վեր ռազմական հարձակում իրականացնելով  Եմենի դեմ,  ցամաքային, ծովային և օդային  շրջափակման է ենթարկել այդ երկիրը: Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում սանձազերծված պատերազմի հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 16000 եմենցի, տասնյակ հազարավոր վիրավորվել և միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio