ՄԱԿ-ը հանդես է եկել Եմենի պատերազմը դադարեցնելու կոչով
Ողջունելով Սանայի կառավարության և Եմենի հրաժարական տված կառավարության միջև գերիների փոխանակման մասին համաձայնագիրը ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը ընդգծել է Եմենի պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի օրն ասել է. «Գուտերեշը ողջունում է Եմենում հակամարտ կողմերի միջև կնքված պայմանագիրը՝ 1081 գերիների անհապաղ ազատ արձակելու մասին»:
Գուտերեշի խոսնակը նաև Եմենում հակամարտ բոլոր կողմերին կոչ է արել համագործակցել Եմենում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիթսի հետ `ձեռնարկելու տնտեսական և հումանիտար միջոցառումներ և վերսկսելու համապարփակ քաղաքական գործընթացը` պատերազմը դադարեցնելու համար:
Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ 2015-ի մարտից ի վեր ռազմական հարձակում իրականացնելով Եմենի դեմ, ցամաքային, ծովային և օդային շրջափակման է ենթարկել այդ երկիրը: Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում սանձազերծված պատերազմի հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 16000 եմենցի, տասնյակ հազարավոր վիրավորվել և միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio