Հոկտեմբեր 06, 2020 11:47 Asia/Tehran
  • Մեկ  զոհ՝ 590-ը վիրավոր, Ղրղզստանի ցույցերում

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Բիշքեկում ոստիկանության ու ցուցարարների բախումների արդյունքում մեկ մարդ է զոհվել, 590-ը վիրավորվել են:

Ըստ Reuters- ի, բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ղղըզստանի նախագահ Սուրոնբայ Ջեենբեկովը հայտարարել է, որ միջազգային դիտորդները խորհրդարանական ընտրությունները հայտարարել են ազատ և օրինական:

Ղրղզստանում ընդդիմության խմբերը գրավել են մայրաքաղաք Բիշքեկը և հայտարարել նոր կառավարության ձևավորման մասին: Ցուցարարները հրդեհել են նաև Ղրղզստանի խորհրդարանի շենքի որոշ հատվածներ:

Ղրղըզստանի նախագահն իր ընդդիմախոսներին մեղադրել է խորհրդարանական ընտրությունները կեղծելու պատրվակով իշխանությունը զավթելու փորձի մեջ, կուսակցության առաջնորդներին կոչ անելով  հանգստացնել իրենց կողմնակիցներին, իսկ ուժայիններին հրամայելով չկրակել ցուցարարների վրա:

Ղրղզստանում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ:

Պիտակ