Ադրբեջանը հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին
(last modified Fri, 09 Oct 2020 05:39:32 GMT )
Հոկտեմբեր 09, 2020 09:09 Asia/Tehran
  • Ադրբեջանը հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

Ադրբեջանի Հանրապետությունը հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին՝ ԼՂ հակամարտությանը Հունաստանում բնակվող հայերի մասնակցության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո:

Ադրբեջանի ԱԳՆ-ն  հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ Բաքուն խնդրել է իր դեսպանին պարզել  ադրբեջանական բանակի դեմ կռվելու նպատակով, Հունաստանում բնակվող հայերի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան ժամանելու լուրը:

Նախարարությունը հայտարարել է. «Այս կապակցությամբ, Հունաստանը, խորհրդակցությունների համար, Բաքվից հետ է կանչել իր դեսպանին  և ի պատասխան,  Ադրբեջանը հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին»:  

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio