Ճապոնիայի նոր կառավարությունը փորձում է փակել ԱՄՆ ռազմական բազան
Ճապոնիայի կառավարության անդամը հայտարարել է, որ Տոկիոն կշարունակի ջանքերն այդ երկրից Ամերիկյան ավիաբազան տեղափոխելու ուղղությամբ:
Կառավարության առաջին քարտուղար Կատո Կացունոբոն հայտարարել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակում է ջանքերը Ֆուկենմա ավիաբազայի տեղափոխման ուղղությամբ, որը պատկանում է Օկինավայում:
Ճապոնիայի կառավարության առաջին քարտուղարը հայտարարել է, որ իրենք տեղյակ են այն վտանգի մասին, որն այդ ավիաբազան ստեղծում է Գինվան քաղաքի բնակիչների համար և խոստացաել է, որ կառավարությունը կշարունակի փորձել փակել այդ բազան:
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտոնաթող վարչապետ Սինձոն Աբեն շեշտել էր Օկինավայում Ֆուտենմա ավիաբազայի հնարավորինս շուտ տեղափոխման անհրաժեշտությունը:
Մինչ ճապոնացիները կոչ են անում ԱՄՆ-ի զորքերը դուրս բերել իրենց երկրից, Սպիտակ տան պաշտոնյաներն իրենց տարածաշրջանային ռազմավարության շրջանակներում, այդ թվում՝ Հյուսիսային Կորեային չեզոքացնելու նպատակով, շարունակում է ընդարձակել իր ռազմական ներկայությունը Ճապոնիայում: