Դոհայում պաշտոնապես մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i12721-Դոհայում_պաշտոնապես_մեկնարկել_է_նավթ_արդյունահանող_երկրների_հանդիպումը
Դոհայում մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ծրագրվում է նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ որոշում ընդունել: Այս մասին ՌԴ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2016 13:26 Asia/Tehran
  • Դոհայում պաշտոնապես մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների հանդիպումը

Դոհայում մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ծրագրվում է նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ որոշում ընդունել: Այս մասին ՌԴ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հանդիպումը մեկնարկել է 6.5 ժամ ավելի ուշ, քան նախատեսվում էր նախնական ծրագրով:

Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում պայմանավորվել էին նավթի արդյունահանման ծավալները պահպանել 2016 թվականի հունվարի մակարդակով՝ պայմանով, որ մյուս արտադրողները կմիանան նախաձեռնությանը:

Ավելի ուշ ՕՊԵԿ-ի անդամներն ու կազմակերպությունում չներառված երկրները պայմանավորվել էին ընդլայնված կազմով հանդիպում անցկացնել ապրիլի 17-ին, դարձյալ Քաթարի մայրաքաղաքում: