ԱՀԿ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127270-ԱՀԿ_ն_մտահոգված_է_Լեռնային_Ղարաբաղում_կորոնավիրուսի_տարածման_կապակցությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել լարվածության աճին զուգահեռ, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 11:54 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել լարվածության աճին զուգահեռ, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղում բախումները կբարձրացնեն կորոնավիրուսի տարածման վտանգը, իսկ շարունակական բռնությունները և բնակիչների տեղահանումը կհանգեցնեն առողջապահական բարդ վիճակի», - ասված է հայտարարության մեջ:

Կզմակերպության տարածաշրջանային տնօրենը հայտարարել է. «Ռազմական գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բժշկական ծառայությունների մատուցմանը և կազմակերպության համար լրացուցիչ խնդիրներ են առաջացնում»: