Նոյեմբեր 08, 2020 09:34 Asia/Tehran
  • Բոլիվիայի նորընտիր նախագահ. Լա Պասը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Բոլիվիայի նորընտիր նախագահ Լուիս Արեսեն հայտարարել է, որ այդ երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Արեսեի հետ հանդիպման ժամանակ վերջինիս շնորհավորել է նախագահ ընտրվելու կապակցությամբ և ընդգծել  հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  համագործակցում է Բոլիվիայի կառավարության և ժողովրդի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կիրակի առավոտյան ժամանել է Լա Պաս ՝ մասնակցելու Բոլիվիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Զարիֆին դիմավորել է Բոլիվիայի խորհրդարանի նախագահը:

Պիտակ