Հայտնի են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները
https://parstoday.ir/hy/news/world-i128138-Հայտնի_են_Լեռնային_Ղարաբաղում_ռուս_խաղաղապահների_ներկայության_պայմանները
Մոսկվան հրապարակել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պայմանների վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության տեքստը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 11, 2020 09:46 Asia/Tehran
  • Հայտնի են  Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները

Մոսկվան հրապարակել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պայմանների վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության տեքստը:

Երեքշաբթի երեկոյան Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ ասված է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ:  

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահները տեղակայվելու են   հինգ տարի ժամկետով և անհրաժեշտության դեպքում, նրանց ներկայության մասին համաձայնագիրն ավտոմատ կերպով երկարաձգվելու է ևս հօնգ տարով:  

Ըստ ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ Հայաստանի վերջերս կայացած համաձայնության՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայող կրակային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա: