Իրան․ Իսրայելի միջուկային զինանոցը խաթարում է չտարածման համակարգի հեղինակությունը
https://parstoday.ir/hy/news/world-i251530-Իրան_Իսրայելի_միջուկային_զինանոցը_խաթարում_է_չտարածման_համակարգի_հեղինակությունը
Իրանի հայտարարությունը․ Իսրայելի միջուկային զինանոցը խաթարում է չտարածման համակարգի հեղինակությունը
(last modified 2026-10-20T12:49:32+00:00 )
Հոկտեմբեր 20, 2026 16:18 Asia/Tehran
  • Իրան․ Իսրայելի միջուկային զինանոցը խաթարում է չտարածման համակարգի հեղինակությունը

Իրանի հայտարարությունը․ Իսրայելի միջուկային զինանոցը խաթարում է չտարածման համակարգի հեղինակությունը

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունը նախազգուշացրել է, որ Իսրայելի միջուկային զենքի առկայությունը և միջազգային պարտավորություններից այդ երկրի հրաժարումը լրջորեն խաթարում են միջուկային զենքի չտարածման և միջուկային զինաթափման համաշխարհային համակարգի հեղինակությունն ու արդյունավետությունը։

«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ հղում անելով «ԻՌՆԱ»-ին, Իրանի պատվիրակությունը Վիեննայում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի «Ա» աշխատանքային խմբի 70-րդ նիստում, քննադատելով միջուկային զինաթափման իրականացմանն ուղղված միջազգային ջանքերի ձախողումը, ընդգծել է, որ տասնամյակների բանակցություններից և հետևողական աշխատանքից հետո էլ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը շարունակում է բացակայել։

Իրանի ներկայացուցչությունը մտահոգություն է հայտնել նաև միջուկային տերությունների ղեկավարների՝ ընդարձակ միջուկային զինանոցներ ունենալու վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ՝ այդ մոտեցումը համարելով միջուկային սպառազինությունների սահմանափակմանն ուղղված համաշխարհային ջանքերին հակասող։

Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ ընդգծում է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգում արդար և խտրականությունից զերծ մոտեցման անհրաժեշտությունը։ Առանց Իսրայելի միջուկային զինանոցի խնդրին անդրադառնալու և բոլոր պետությունների կողմից զինաթափման պարտավորությունների կատարման ապահովման՝ հնարավոր չէ հասնել համաշխարհային կայուն անվտանգության հաստատմանը։