Նոյեմբեր 21, 2020 11:05 Asia/Tehran
  • Թուրքիան զինյալների ընտանիքներին   տեղափոխում է  Ղարաբաղի գրավյալ տարածքներ

Արդեն տեղեկություններ կան, որ Թուրքիան նախատեսում է իր եւ Ադրբեջանի զինված ուժերով համատեղ գրաված տարածքներ տեղափոխել Սիրիայի հյուսիսում բնակվող «Սուլթան Մուրադ» եւ «Սուլեյման շահ» խմբավորումների զինյալների ընտանիքներին:

Նման տեղեկություն է տարածել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Աֆրինի «Human Rights» կազմակերպությունը: Վերաբնակեցման նման քաղաքականությունը եւ գործողությունները լիովին տեղավորվում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանյան եւ ծավալապաշտական քաղաքականության մեջ: Այս երկիրը նաեւ ՆԱՏՕ-ի օգնությամբ տարիների ընթացքում ձեւավորելով ռազմական որոշակի հզորություններ, այսօր սկսել է այն օգտագործել իր դարերի անփոփոխ քաղաքականությունը շարունակելու համար: Վերջին զարգացումերի համատեքստում լիովին կանխատեսելի են նաեւ դեպի հյուսիս նմանատիպ գործողությունները, մասնավորապես, Ղրիմի ուղղությամբ՝ Դոնբասում անկայունություն հրահրելուց հետո:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

 

 

Պիտակ