Թրամփ. Եթե ընտրական կոլեգիան քվեարկի Բայդենի օգտին, ես կհեռանամ Սպիտակ տնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տնից կհեռանա միայն այն պայմանով, որ ընտրական կոլեգիան քվեարկի Ջո Բայդենի օգտին:
Այս մասին Թրամփը հայտարարել է ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած միջոցառման ընթացքում, որի ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել զինծառայողներից, հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Reuters- ին:
Բայդենը ստացել է ընտրական կոլեգիայի 306, Թրամփը՝ 232 ձայն: Հաղթելու համար անհրաժեշտ էր ընտրական կոլեգիայի 270 ձայն: Սակայն Թրամփը մինչ այժմ հրաժարվում էր ընդունել պարտությունը, պնդելով, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ:
Դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիան պետք է քվեարկի ԱՄՆ-ի նոր նախագահի օգտին:
Երեքշաբթի օրը Թրամփը Թվիթերում դիմելով ԱՄՆ հանրային աշխատանքների դեպարտամենտի (GSA) տնօրեն Էմիլի Մերֆիին, վերջինսի կոչ էր արել սկսել Բայդենին իշխանությունը փոխանցելու գործընթացը: