Լոնդոնի ոստիկանությունը բռնություն է կիրառել կորոնավիրուսային սահամանփակությունների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսային սահամանփակությունների դեմ բողոքող ցուցարարներից առնվազն 155-ը բերման է ենթարկվել:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները մեղադրվում են ոստիկանության սպայի վրա հարձակման, թմրանյութեր պահելու և կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով կիրառված սահմանափակությունները չպահպանելու մեջ:
Կորոնավիրուսային սահմանափակությունների և պատվաստանյութի կիրառման դեմ ուղղված բողոքի ակցիայի ընթացքում բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև:
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել .«Բավական է ստեք»,«Այլևս դիմակ չենք կրելու» և «Այլևս չենք հանդուրժելու կարանտինը»:
Վերջին տվյալների համաձայն, Բրիտանիան, Ֆրանսիայից ու Իսպանիայից հետո, կորոնավիրուսով վարակվածների թվով, եվրոպական երրորդ երկիրն է: