Իրավապաշտպան կազմակերպություններ. Բայդենը պետք է դադարեցնի ԱՄՆ-ի աջակցությունը Եմենի պատերազմին
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին ուղղված համատեղ նամակում ավելի քան 80 իրավապաշտպան կազմակերպություններ վերջինիս կոչ են արել դադարեցնել Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի կոալիցիային Վաշինգտոնի ամոթալի աջակցությունը:
«Ֆարս» լրատվական կայքի հաղորդման համաձայն, ավելի քան 80 ամերիկյան կազմակերպություններ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում անդրադարձել են Եմենում սաուդյան կոալիցիայի կողմից մղվող պատերազմի և կորոնայի համաճարակի պատճառով տիրող աղետալի հումանիտար իրավիճակին:
Նամակում ասվում է.«Եմենը կորոնաավիրուսի բռնկումից առաջ կանգնած էր ամենամեծ մարդասիրական աղետի առաջ»:
Ամերիկացի ակտիվիստներն անդրադարձել են Եմենի ենթակառուցվածքների և առողջապահական օբյեկտների վրա սաուդյան կոալիցիայի հարձակումներին:
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ Եմենի պատերազմից ԱՄՆ-ի դուրս գալը պետք է լինի Ջո Բայդենի կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը:
Վաշինգտոնի աջակցությունը Եմենում սաուդյան կոալիցիայի կողմից մղվող պատերազմին սկսվեց ԱՄՆ-ի նախորդ դեմոկրատական վարչակազմից, որում Ջո Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը և շարունակվեց ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: