Դեկտեմբեր 09, 2020 12:07 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում հայտնել են, որ աշխարհում հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել Է 80 միլիոնը

Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված լքել են իրենց տներն, այդ թվում զինված հակամարտությունների եւ հետապնդումների հետեւանքով, աշխարհում գերազանցել Է 80 միլիոնը:

Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերով Գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) զեկույցում, որը դեկտեմբերի 9-ին հրապարակվել Է Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ՓԳԿՎ-ի գնահատումներով՝ հարկադրված տեղահանվածների թիվն աշխարհում ընթացիկ տարվա կեսերին գերազանցել Է 80 միլիոնը»,- նշում են գերատեսչությունում:

«Այս տարվա սկզբին աշխարհում կար շուրջ 79,5 միլիոն մարդ, որոնք հարկադրված լքել են իրենց տները հետապնդումների, հակամարտությունների եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով»,- ասված Է զեկույցում: Այդ թիվը ներառում Է 45,7 միլիոն ներքին տեղահանված անձանց. 29,6 միլիոն փախստականների եւ 4,2 միլիոն ապաստան խնդրողների: Բռնությունը մի շարք երկրներում եւ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին եւ Եմենը, հանգեցրել Է բնակչության նոր տեղահանումների, նշում են փորձագետները: Կորոնավիրուսը լրացուցիչ դժվարություններ Է ստեղծել հայրենի վայրերը հարկադիր լքած մարդկանց համար, նշում Է ՓԳԿՎ-ն: Ապրիլին համավարակի թեժ պահին 168 երկրներ լիովին կամ մասնակիորեն փակել Էին իրենց սահմանները:

Ըստ որում 90 պետություններ ոչ մի կարգի բացառություններ չԷին արել նրանց համար, ովքեր ապաստան են փնտրում: 2020 թվականի առաջին վեց ամսում հայրենիք Է վերադարձել 22 տոկսով ավելի պակաս փախստական, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, իսկ ապաստանի տրամադրման հայտերը կրճատվել են մեկ երրորդով: 79 երկրներից ՓԳԿՎ-ում առկա տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերի դրությամբ աշխարհում կար 4,2 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ: ՓԳԿՎ-ի տվյաները վկայում են «քաղաքացիություն չունեցող անձանց թվի Էական կրճատման մասին» Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում «քաղաքացիության ձեռքբերման կամ վավերացման արդյունքում», արձանագրում են փորձագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ