Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմանավերը մեկ տեղում
Ռուսաստանի սեւծովյան նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմանավերը կմասնակցեն ԱՄԱՆ-2021 զորավարժությանը, որը 2021 թվականի փետրվարին տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Կարաչիի ավազանում:
Վարժանքին մասնակցելու են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Պակիստանը, Շրի Լանկան, Ինդոնեզիան, Մալայզիան, Չինաստանը, Ճապոնիան:
Վերջին անգամ ռուսական ռազմանավերը ՆԱՏՕ ռազմանավերի հետ զորավարժության մասնակցել են 2011 թվականին Իսպանիայում:
Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության վերականգնման մասին խոսելն անշուշտ ոչ միայն վաղ է, այլեւ չկան ծանրակշիռ փաստարկներ: ՀԱՊԿ վերջին Վեհաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ կար մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ հավաքի մասին կոչ, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի:
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ինտենսիվ գործակցության մեջ էին 2000 թվականների առաջին տասնամյակում: Անգամ խոսվում էր ինտեգրացիոն հեռանկարների մասին: Այդ իրավիճակը կայունացնող հանգամանք էր նաեւ Հարավային Կովկասում:
2007 թվականին Մյունխենի անվտանգային համաժողովի Պուտինի ելույթից սկսեց «բաժանման» միտում, ելույթն Արեւմուտքում գնահատվեց իբրեւ սառըպատերազմյան տրամաբանության վերադարձ: 2008–ին եղավ ռուս-վրացական պատերազմը: 2011 թվականին Պուտինը սկսեց Եվրասիական միության ակտիվ ձեւավորումը:
2013 թվականի ուկրաինական ճգնաժամից Ռուսաստանն ու Արեւմուտքը մտան կոշտ քաղաքական դիմակայության, մեծ հաշվով սառըպատերազմյան նոր շրջան: Դա բերեց նաեւ անվտանգային կատակլիզմների Հարավային Կովկասում: Արցախյան 44-օրյա պատերազմը դրա դրսեւորումն էր:
Հայաստանը «վայելում» էր եւ «հանգստանում» Ռուսաստան-ՆԱՏՕ հետխորհրդային հալոցքի վրա, անպատրաստ գտնվելով սառցե նոր դարաշրջանին:
lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio