Բողոքներ Ճապոնիայում ամերիկացի զինծառայողի անբարոյական գործողությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i133400-Բողոքներ_Ճապոնիայում_ամերիկացի_զինծառայողի_անբարոյական_գործողությունների_դեմ
Ճապոնիայի Օկինավայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունից հետո, տարածքի նահանգապետը Վաշինգտոնի պաշտոնատարներին հղած բողոքի գրության մեջ, նշել է, որ ԱՄՆ-ն զուրկ է ուսուցման և կառավարման համակարգից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 14, 2021 10:36 Asia/Tehran
  • Բողոքներ Ճապոնիայում ամերիկացի զինծառայողի անբարոյական գործողությունների դեմ

Ճապոնիայի Օկինավայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունից հետո, տարածքի նահանգապետը Վաշինգտոնի պաշտոնատարներին հղած բողոքի գրության մեջ, նշել է, որ ԱՄՆ-ն զուրկ է ուսուցման և կառավարման համակարգից:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, զինծառայողը ձերբակալվել է՝ Օկինավայում մի կնոջ բռնաբարելու մեղադրանքով:

Օկինավայի նահանգապետի նամակում ասված է.«Այդ դեպքը ոչ միայն խիստ զայրացրել է տեղացիներին, այլև տարածքի կանանց իրավունքների խախտում է համարվում, ինչն անհանդուրժելի է»:

Օկինավայի բնակիչների և այդ կղզում տեղակայված շուրջ 27 հազար ամերիկացի զինվորականների միջև լարվածությունը սրվում է: Օկինավայի բնակիչները դեմ են այդ կղզում ամերիկացիների ռազմական ներկայությանը և բողոքի ցույց են անցակացրել այդ տարածքում ամերիկացի զորայինների կողմից իրականացված տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարությունների ու սպանությունների դեմ: