Ահաբեկչության զոհերի պաշտպանության միություն. Լռեցրեք ք Եմենում զենքերի ձայները
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Ահաբեկչության զոհերի պաշտպանության միությունը հայտարարել է.«Լռեցրեք Եմենում զենքերի ձայները և ականջ դրեք անպաշտպանների լացի ձայնին»:
Միությունը հայտարարել է.«Եմենի ողբերգությունը կասեցնելու հարցում միջազգային հանրության ձախողումը և այս ողբերգությանը վերջ տալու համար հազարավոր հավաքական կոչերի անտեսումը նախազգուշացում է՝ ուղղված միջազգային ասպարեզում գոյություն ունեցող անօրինությանը»:
Ահաբեկչության զոհերի պաշտպանության միություննը հավելել է. «Երկրորդ աշխարհամարտից հետո Եմենի ճգնաժամը մարդկային ամենամեծ ողբերգությունն է, ինչի հետևանքով զոհվել, վիավորվել ու անօթևան են դարձել միլիոնավոր մարդիկ»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Սաուդյան Արաբիան ու նրա տարածաշրջանային ու միջազգային դաշնակիցները, Եմենի բռնահարված ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի հարցում բացահայտոքրեն խախտել են միջազգային իրավունքի բոլոր կետերն ու մարդասիրական բոլոր նորմերը»:
Եմենի դեմ պատերազմում սաուդյան կոալիցիային զենք մատակարարող հիմնական երկրներն են ԱՄՆ-ն ու Սպիտակ տան դաշնակից մի շարք արևմտյան պետություններ: