Թուրքիան պատրաստվում է գազ եւ նավթ տեղափոխել Ադրբեջանից
https://parstoday.ir/hy/news/world-i135496-Թուրքիան_պատրաստվում_է_գազ_եւ_նավթ_տեղափոխել_Ադրբեջանից
Թուրքական ընկերությունները պատրաստ են համագործակցել Կասպից ծովում նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2021 11:01 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստվում է գազ եւ նավթ տեղափոխել Ադրբեջանից

Թուրքական ընկերությունները պատրաստ են համագործակցել Կասպից ծովում նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման ոլորտում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նա բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ Կասպից ծովում «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նրա խոսքով` կողմերը տեղեկացվել են թուրքական ընկերությունների` այս ուղղությամբ համագործակցելու մտադրության մասին: «Նավթ ու գազն այս հանքավայրից նախատեսվում է տեղափոխել Թուրքիա»,- ասել է Չավուշօղլուն:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio