Թուրքիայում Էրդողանի ներկայությամբ տեղի է ունեցել ատոմակայանի կառուցման նախագծի բացումը
(last modified Thu, 11 Mar 2021 07:16:02 GMT )
Մարտ 11, 2021 10:46 Asia/Tehran
  • Թուրքիայում Էրդողանի ներկայությամբ տեղի է ունեցել ատոմակայանի կառուցման նախագծի բացումը

Թուրքիայի նախագահը խոստացել է, որ շուտով այդ երկիրը միանալու է ատոմակայան ունեցող երկրների շարքին:

Չորեքշաբթի երեկոյան Աքքոյո ատոմակայանի 3-րդ միավորի կառուցման նախագծի բացման արարողության ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան հանրապետության հիմնադրման 100-ամյկին միանալու է ատոմակայան ունեցող երկրների շարքին»: 

Էրդողանը, որ տեսակապի ձևաչափով էր մասնակցում  արարողությանը, հավելել է.«Միջուկային էներգիան որպես ազգային էներգետիկ ենթակառուցվածք նշանակելը ռազմավարական քայլ է, որը մենք իրականացրել ենք էներգիայի մատակարարման անվտանգության ուղղությամբ»:

Շեշտելով, որ Աքքոյո ատոմակայանում օգտագործվել են ՄԱԳԱՏԷ-ի ստանդարտներին համապատասխան արդիական համակարգեր, նա ասել է.«Տարեկան 35 մլրդ. կիլովատ էլեկտրաէներգիա արտադրելով, Աքքոյո ատոմակայանը կմատակարարի երկրի էլելկտրաէներգիայի կարիքի 10 տոկոսը»: