Պարենի համաշախարհային ծրագրի տնօրենը նախազգուշացրել է Եմենում դարի ամենասարսափելի սովի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i135762-Պարենի_համաշախարհային_ծրագրի_տնօրենը_նախազգուշացրել_է_Եմենում_դարի_ամենասարսափելի_սովի_կապակցությամբ
Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենը նախազգուշացրել է Եմենում տիրող դարի ամենասարսափելի սովի կապակցությամբ, նշելով, որ 16 միլիոն եմենցի տառապում է սովից, իսկ նրանցից 5 միլիոնը կանգնած է լուրջ վտանգի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2021 05:50 Asia/Tehran

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենը նախազգուշացրել է Եմենում տիրող դարի ամենասարսափելի սովի կապակցությամբ, նշելով, որ 16 միլիոն եմենցի տառապում է սովից, իսկ նրանցից 5 միլիոնը կանգնած է լուրջ վտանգի առջև:

«Ալ Արաբի Ալ Ջադիդ»  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Դեյվիդ Բիզլին Եմենում հակամարտող երկրներին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և կանխել ավելի մեծ թվով եմենցիների մահը և այդ երկրում տարածվող սովը:

Նա հայտարարել է, որ մարդասիրական օգնության համար ֆինասնավորման բացակայությունը և Սաուդյան Արաբիայի ոկղմից Ալ Հուդայդայում վաելքի տեղափոխող բենռատարների մուտքը Եմեն  խոչընդոտելն ավելի են սրել իրավիճակը:

Բիզլին հավելել է, որ եթե այս կապակցությամբ անհապաղ գործողություններ չձեռնարկվեն, աշխարհն ականատեսը կդառնա դարի ամենասարսափելի սովի:

Խուսափելով պատասխանել  Եմենի հակամարտության մեջ ներգրավված երկրներին զենք տրամադրող պետությունների պատասխանատվության մասին լրագրողի հարցին, Բիսլին նշել է, որ դա քաղաքական հարց է: