Մարտ 14, 2021 11:46 Asia/Tehran

Բրիտանացիները բողոքում են Լոնդոնում ոստիկանության սպայի կողմից 33-ամյա կնոջ առևանգման, բռնաբարության և սպանության դեմ:

CNN լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը կայացել է 48-ամյա Վեյնի Կուզնեսի կողմից  33-ամյա Սարա Ավրարդի սռևանգման, բռնաբարության և սպանության գործ դատական առաջին նիստը:

Դատական հաջորդ նիստը կայանալու է մարտի 16-ին:

Բրիտանուհին անհետացել էր մարտի 3-ին, Լոնդոնի հարավում, երբ քայլելու  նպատակով փողոց էր դուրս եկել:

Հինգշաբթի օրը, Ավրարդին սպանելու մեղադրանքով ձերբակալվել է բրիտանացի սպան:

33-ամյա այդ բրիտանուհու անհետանալու և սպանության դեպքից հետո, այդ երկրում  կանանց անվտանգության հարցը կրկին բարձրացվել է և հազարավոր կանայք սոցցանցերում իրենց փորձն են կիսում Բրիտանիայի փողոցներում իրենց հետ պատահածի մասին:

 

Պիտակ