Նորագույն ռուսական զենիթային գերբարձր հաճախականության թնդանոթը կդառնա սուպեր զենք Բայրաքթարների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i135832-Նորագույն_ռուսական_զենիթային_գերբարձր_հաճախականության_թնդանոթը_կդառնա_սուպեր_զենք_Բայրաքթարների_դեմ
Ռուսական գերբարձր հաճախականության թնդանոթը կկարողանա խոցել անոդաչուները մինչեւ 20 կմ հեռավորության վրա, հաղորդում է Avia.pro-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2021 16:07 Asia/Tehran
  • Նորագույն ռուսական զենիթային գերբարձր հաճախականության թնդանոթը կդառնա սուպեր զենք Բայրաքթարների դեմ

Ռուսական գերբարձր հաճախականության թնդանոթը կկարողանա խոցել անոդաչուները մինչեւ 20 կմ հեռավորության վրա, հաղորդում է Avia.pro-ն:

Տեղեկատվությունը, որ ռուս զինվորականները փորձարկում են նորագույն զենքի, մասնավորապես, զենիթային գերբարձր հաճախականության համալիրի նախատիպը, թույլ է տալիս ենթադրել, որ այսօրվա դրությամբ այդ զենքը կարող է դառնալ ամենաարդյունավետը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում: Ներկայում հայտնի է, որ դրա թիրախները խոցելու արդյուանվետ հեռավորությունը կազմում է շուրջ 5 կիլոմետր, սակայն, սերիական համալիրը, ինչպես ակնկալվում է, կարող է խոցել թիրախը մինչեւ 20 կմ հեռավորության վրա:

Տարբեր գնահատականներով՝ այդպիսի համալիրներ կհայտնվեն ռուսական բանակում 2025 թվականին, ընդ որում՝ դրանք կդառնան արդյունավետ զենք ընդդեմ ցանկացած անօդաչուների, քանի որ հզոր գերբարձր հաճախականության իմպուլսով դրոնը խոցելու հավանականությունը չի պահանջի բարձր ճշտություն:

Ներկայում առավելագույն արդյունավետություն են ցուցադրել թուրքական բայրաքթար հարվածային անօդաչուները, սակայն դրանք համեմատաբար անօգուտ են՝ ի տարբերություն «Պանցիր» ռուսական զենիթահրթիռային համալիրի՝ չնայած ռուսական համալիրները չեն սահմանափակվել ժամանակակից զենքով եւ թիրախների խոցմամբ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio