Մյանմայի բանակը շաբաթ օրը սպանել է 100 ցուցարարների
(last modified Sun, 28 Mar 2021 08:10:00 GMT )
Մարտ 28, 2021 12:40 Asia/Tehran
  • Մյանմայի բանակը շաբաթ օրը սպանել է 100 ցուցարարների

Շաբաթ օրը, Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքող ավելի քան 100 բողոքարարներ սպանվել են անվտանգության ուժերի կողմից:

Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքողների նկատմամբ բռնություն գործադրելով, այդ երկրի անվտանգության ուժերը շաբաթ օրը երկրի տարբեր շրջաններում սպանել են 114 քաղաքացիների, այդ թվում` մի քանի երեխաների:

Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, շաբաթ օրը, Մյանմայում տեղի ունեցած արյունալի դեպքերի դեմ բողոքել են ՄԱԿ-ը և տարբեր երկրները :

ԶԼՄ-ները հաղորդել են, որ շաբաթ երեկոյան, Մյանմայի բանակի կործանիչները երկրի հարավում գտնվող Քային նահանգի մի շրջանում կրակ են բացել բողոքարարների ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Մյանմայում իրականացված ռազմական հեղաշրջման ղեկավար գեներալ Մին Անգ Հելինգը հայտարարել էր, որ բանակն ապահովելու է նրանց անվտանգությունը, ովքեր ցույց են անցկացնում հանուն ժողովրդավարության և հեղափոխության դեմ: