Ապրիլ 01, 2021 19:13 Asia/Tehran
  • Մարոկկոյի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Աֆրիկան դարձել է ԻՊ-ի նպատակակետը

Մարոկկոյի ԱԳՆ ղեկավար Նասեր Բուրիտան հայտարարել է, որ Աֆրիկան դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նպատակակետը, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա կարծիքով՝ միջազգային կազմակերպությունները պետք է կենտորնանան այդ խնդրի վրա, ինչպես նաև այդ կապակցությամբ «շոշափելի աջակցություն» ցուցաբերեն արևմտյան Աֆրիկայի երկրներին։

«Աֆրիկան դարձել է ԻՊ-ի թիրախը և հայտնվել է նրա ուշադրության կենտրոնում։ Նա փորձում է ամրապնդել իր ներկայությունն Աֆրիկայում՝ համագործակցելով տեղի ահաբեկչական խմբավորումների և հանցախմբերի հետ»,- ասել է Բուրիտան։

Նրա խոսքով՝ այդ խմբավորումներից ավելի ու ավելի շատերն են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետությանը»։

Բուրիտան ենթադրում է, որ ահաբեկիչները, կորցնելով վերահսկողությունը Մերձավոր Արևելքի բազաների նկատմամբ, այժմ փորձում են գրոհայիններ և ֆինանսներ հայթայթել այլ տարածաշրջաններում։

ilur.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ