ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իրանի ներկայությունը նավթի շուկայում
https://parstoday.ir/hy/news/world-i137870-ՕՊԵԿ_ի_գլխավոր_քարտուղարը_ողջունել_է_Իրանի_ներկայությունը_նավթի_շուկայում
Իրանի միջազգային գործերի և առևտրի փոխնախարարը հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) գլխավոր քարտուղարը ողջունում է նավթի շուկայում Իրանի ներկայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 09, 2021 16:20 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իրանի ներկայությունը նավթի շուկայում

Իրանի միջազգային գործերի և առևտրի փոխնախարարը հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) գլխավոր քարտուղարը ողջունում է նավթի շուկայում Իրանի ներկայությունը:

Մեհր գործակալության հաղորդման համաձայն, Իրանի միջազգային հարաբերությունների և առևտրի փոխնախարար Ամիր Հոսեյն Զաամանինիան և ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհաmմադ Սանոսի Բարկինդոն քննարկել են Իրանի վերադարձը նավթի շուկա:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) գլխավոր քարտուղար Մոհամմադ Սանուսի Բարկինդոյի հետ Վիեննայում հանդիպումից հետո Ամիր Հոսեյն Զամանինիան ասել է.«Հանդիպման ընթացքում OPEC- ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իրանի ներկայությունը նավթային շուկայում և հույս հայտնել, որ պատժամիջոցները կավարտվեն»:

Իրանի միջազգային հարաբերությունների և առևտրի փոխնախարար Ամիր Հոսեյն Զաամանինիան, 4 + 1 բանակցությունների շրջանակներում մեկնել է Վիեննա: