Ալիև. Այն որ ասում ենք Երևանը մեր պատմական հողն է չի նշանակում, որ հավակնություն ունենք այդ տարածքի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i138212
Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետհակամարտային համագործակցության ընդլայնում» համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Այնպես են սովորեցրել, որ նրանք ովքեր ցանկանում են ջնջել Ադրբեջանի պատմությունը հերոսներ են, սակայն իրականում նրանք հանցագործներ են»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Ապրիլ 13, 2021 18:42 Asia/Tehran
  • Ալիև. Այն որ ասում ենք Երևանը մեր պատմական հողն է չի նշանակում, որ հավակնություն ունենք այդ տարածքի նկատմամբ

Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետհակամարտային համագործակցության ընդլայնում» համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Այնպես են սովորեցրել, որ նրանք ովքեր ցանկանում են ջնջել Ադրբեջանի պատմությունը հերոսներ են, սակայն իրականում նրանք հանցագործներ են»:

Եննի Մուսավաթի հաղորդմամբ, Ալիևը հավելել է.«Զանգեզուրը 1920թ. այսինքն 101 տարի առաջ տրվել է հայերին: Դրանից առաջ այդ տարածքները մեզ էին պատկանում: Երբ խոսում եմ Գույչեհի  մասին Նրանք այն Սևանա լիճ են անվանում: Սա իրականություն է: Բավական է նայեք 20-րդ դարասկզբի քարտեզները այնտեղ Սևան չեք տեսնի: Այնտեղ դուք Գույչեհ կտեսնեք: Երևանի մասին էլ նույն խնդիրն է: Նրանք ավերել են Երևանի պատմական բաժինը: Սա պարզ իրականություն է: Ադրբեջանցիների այդ թվում իմ պապերը ապրել են այնտեղ, սակայն դա չի նշանակում, որ մենք սեփականության հավակնություն ունենք այդ տարածքների նկատմամբ: Ես ասել եմ, որ մենք, այո վերադառնալու ենք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով ենք վերադառնալու այնտեղ»: