Նիգերիայում անցկացվել է Զաքզաքիին ազատելու պահանջով ամենշաբաթյա քայլերթ
Ամեն շաբաթ անցկացվող քայլերթի մասնակիցներիը կրկին պահանջել են ազատ արձակել Նիգերիայի շիաների առաջնորդ շեյխ Զաքզաքիին ու նրա կնոջը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զաքզաքիի գրասենյակը, Թվթիերում հրապարակված գրառման մեջ հայտարարել է. «Շեյխ Զաքզաքիի կողմնակիցներն ուրբաթ ցույց են կազմակերպել ՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատել վերջինիս ու նրա կնոջը»:
Հաղորդման համաձայն, Շեյխ Զաքզաքիի կողմնակիցների շաբաթական բողոքի ցույցը տեղի է ունեցել Աբուջայի Գարկի շրջանում:
Շեյխ Իբրահիմ Զաքզաքին և նրա կինը ձերբակալվել էին 2015-ի դեկտեմբերի 13-ին ՝ Զարիա քաղաքի հոսեյնիեյի դեմ անվտանգության ուժերի հարձակման ժամանակ:
Նիգերիայի կառավարությունը մինչ օրս տարբեր պատրվակներով խոչընդոտել է Շեյխ Զաքզաքիի և նրա կնոջ ազատ արձակմանը: