Ռուսաստանի ծովուժը և ՆԱՏՕ-ն միաժամանակ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում
Ռուսաստանի բանակի ռազմածովային ուժերը և Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողները միաժամանակ զորավարություններ են անցկացնում Սև ծովում:
Սև ծովում գտնվող Ռուսաստանի բանակի նավատորմը հինգշաբթի օրը հայտարարել է.«Այս երկրի ռազմածովային ուժերը զորավարժության ընթացքում երկու ռազմանավերից հրետանային արկեր են արձակել Սև ծովում գտնվող ռազմածովային ու օդային թիրախների ուղղությամբ»:
Ռուսաստանի ծովուժի զորավարժությունները տեղի են ունեցել Ղրիմի թերակղզում այդ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումից երկու օր անց:
Երկուշաբթի օրը Սև ծովում մեկնարկել են Sea Breeze (Ծովային զեփյուռ)-2021 բազմազգ ծովային զորավարժությունները, որին այս տարի մասնակցում են 5000 զինծառայող 32 երկրներից, 32 նավ, 40 օդանավ և 18 հատուկ գործողությունների և ջրասուզակների թիմեր: Զորավարժությունները կտևեն երկու շաբաթ: ԱՄՆ-ն և Ուկրաինան գլխավորում են այդ զորավարժությունները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ զորավարժությունների անցկացման նպատակն է՝ ապակայունացնել այս երկրի սահմանները: