Նորվեգիայում ուղղաթիռ է կործանվել. գտել են 11 զոհերի դիերը
https://parstoday.ir/hy/news/world-i14500-Նորվեգիայում_ուղղաթիռ_է_կործանվել._գտել_են_11_զոհերի_դիերը
Նորվեգիայի Բերգեն քաղաքից ոչ հեռու ապրիլի 29-ին ուղղաթիռ է կործանվել։ Հայտնի է, որ ուղղաթիռը քաղաքից ուղեւորվում էր Gullfaks նավթարդյունահանող պլատֆորմ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 29, 2016 20:30 Asia/Tehran
  • Նորվեգիայում ուղղաթիռ է կործանվել. գտել են 11 զոհերի դիերը

Նորվեգիայի Բերգեն քաղաքից ոչ հեռու ապրիլի 29-ին ուղղաթիռ է կործանվել։ Հայտնի է, որ ուղղաթիռը քաղաքից ուղեւորվում էր Gullfaks նավթարդյունահանող պլատֆորմ։

Stavanger Aftenblad-ի տեղեկություններով՝ փրկարարները գտել են ուղղաթիռի կործանումից զոհված 11 մարդկանց մարմինները։

Թե քանի մարդ է եղել ուղղաթիռում դեռ հայտնի չէ։ Որոշ տեղեկություններով՝ եղել է 13 մարդ՝ մեկ բրիտանացի, մեկ իտալացի եւ 11 նորվեգացի։

Զոհերի մարմինները եղել են ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում։ Որոնումները շարունակվում են։

Ավիավթարի պատճառներն այս պահին հայտնի չեն։