Ադրբեջանն ու Թուրքիան կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/world-i146270-Ադրբեջանն_ու_Թուրքիան_կմասնակցեն_Վրաստանում_կայանալիք_ՆԱՏՕ_ի_զորավարժություններին
Վրաստանում միջազգային ռազմական ուսումնավարժանքներ կանցկացվեն` Agile Spirit 2021 խորագրի ներքո:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2021 14:17 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Վրաստանում միջազգային ռազմական ուսումնավարժանքներ կանցկացվեն` Agile Spirit 2021 խորագրի ներքո:

Բացի Վրաստանից ու ԱՄՆ-ից՝ զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի 13 անդամ երկիր և գործընկեր պետություններ: Այդ երկրների թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, զորավարժություններին մասնակցելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2500 զինվորական: Զորավարժություններն անցկացվելու են հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 6-ը:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio