Լոնդոնում ջրհեղեղի հետևանքով փակվել են ճանապարհները
https://parstoday.ir/hy/news/world-i146680-Լոնդոնում_ջրհեղեղի_հետևանքով_փակվել_են_ճանապարհները
Լոնդոնում հորդառատ անձրեւները ուժեղ ջրհեղեղի պատճառ են դարձել և ջուրը ողողել է քաղաքի փողոցները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2021 17:49 Asia/Tehran

Լոնդոնում հորդառատ անձրեւները ուժեղ ջրհեղեղի պատճառ են դարձել և ջուրը ողողել է քաղաքի փողոցները:

Լոնդոնը տարվա ամենաշոգ օրերն է անցկացնում և ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի,  իսկ Լոնդոնում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով փակվել են ճանապարհները: Կան նաև զոհեր։

Հաղորդման համաձայն, Լոնդոնում ջրհեղեղների ծավալը մեծ  է և, շատ մեքենաներ ջրի վրա են լողում: Ջուրը թափանցել է նաև է քաղաքի մետրոյի կայարան:

Լոնդոնում մեքենաների որոշ սեփականատերեր ստիպված են եղել թողնել իրենց մեքենաները, որոնք ամբողջությամբ ջրի մեջ էին:

Մեքենաների վարորդներից մի քանիսին փրկելու համար արտակարգ և փրկարարական ծառայություններն օգտագործել են նավակներ: