Համաշխարհային բանկ. Սովը սպառնում է Եմենի բնակիչների 70 տոկոսին
https://parstoday.ir/hy/news/world-i147490-Համաշխարհային_բանկ._Սովը_սպառնում_է_Եմենի_բնակիչների_70_տոկոսին
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Եմենի բնակիչների մոտ 70 տոկոսին սով է սպառնում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 04, 2021 18:39 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկ. Սովը սպառնում է Եմենի բնակիչների 70 տոկոսին

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Եմենի բնակիչների մոտ 70 տոկոսին սով է սպառնում:

Համաշխարհային բանկը նախազգուշացրել է, որ սննդամթերքի անվտանգության առումով աշխարհի ամենախոցելի երկիրը հանդիսացող Եմենի 30 միլիոն բնակչության, մոտ 70 տոկոսին  սպառնում է սովը:

Եմենում հակամարտություններից ավելի քան վեց տարի անց, երկրում առնվազն 24.1 մլն մարդ , այդ թվում ՝ 12.3 մլն երեխա և 3.7 մլն  ներքին տեղահանվածներ՝ հումանիտար օգնության կարիք ունեն:

2015 թվականից բախումները քայքայել են Եմենի տնտեսությունը՝ կիսով չափ կրճատելով  երկրի համախառն ներքին արդյունքը և աղքատացնելով երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսին: