Թուրքիայում թալանվում են հայկական հուշարձանները
(last modified Thu, 19 Aug 2021 05:08:38 GMT )
Օգոստոս 19, 2021 09:38 Asia/Tehran
  • Թուրքիայում թալանվում են հայկական հուշարձանները

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան թաղամասի հին հայկական գերեզմանատունը ավերվել է գանձագողերի կողմից և սարսափելի տեսք է ստացել:

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոյի կայքը, հայկական գերեզմանատունը, որն ավելի քան 600 տարեկան է, հայտնվել է գանձագողերի թիրախում:

Թուրքիայում բնակվող պատմաբան Էրդինչ Աքյուլն այս կապակցությամբ ասել է. «Թուրքիայի կառավարությունը կարևորություն չի տալիս այս տարածքի պաշտպանությանը»:

«Այս իրավիճակը ինձ շատ է անհանգստացնում:  Այն չպետք է քանդվի այս կերպ: Սա բացօթյա արժեքավոր թանգարան է»,- ասել է հայ պատմաբանը:

Հաղորդման համաձայն, Աքյուլը թուրքական իշխանություններին կոչ է արել  անհապաղ լուրջ պաշտպանության տակ ներառել գերեզմանատունը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը քննադատել էր Ադրբեջանում կառավարական ուժերի կողմից հայկական կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացումը: