Բորել. Աֆղանստանը կանգնած է տնտեսական և սոցիալական փլուզման վտանգի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i152312-Բորել._Աֆղանստանը_կանգնած_է_տնտեսական_և_սոցիալական_փլուզման_վտանգի_առջև
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելն առանց անդրադառնալու ԱՄՆ-ի ու այդ երկրի եվրոպական դաշնակիցների կողմից Աֆղանստանի 20-ամյա օկուպացիային. ավերածություններին ու թալանին, հայտարարել է. «Աֆղանստանը գնում է դեպի տնտեսական և սոցիալական փլուզում»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 04:55 Asia/Tehran
  • Բորել. Աֆղանստանը կանգնած է տնտեսական և սոցիալական փլուզման վտանգի  առջև

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելն առանց անդրադառնալու ԱՄՆ-ի ու այդ երկրի եվրոպական դաշնակիցների կողմից Աֆղանստանի 20-ամյա օկուպացիային. ավերածություններին ու թալանին, հայտարարել է. «Աֆղանստանը գնում է դեպի տնտեսական և սոցիալական փլուզում»:

«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Աֆղանստանում վատթարագույն սցենարը կանխելու համար,  թալիբները պետք է ապահովեն միջազգային օգնության համար անհրաժեշտ պայմանները:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով ՝ Աֆղանստանի բանկային համակարգի մեծ մասը կաթվածահար է, և մարդիկ չեն կարողանում գումարներ հանել բանկերից:

ԱՄՆ -ն ու իր  դաշնակիցները, 20 տարվա անհաջող ռազմական ներկայությունից հետո, դուրս եկան Աֆղանստանից: Այդ ներկայությունն ահաբեկչության, պատերազմի, բռնության, անկայունության և անապահովության տարածումից և տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունից բացի այլ արդյուքն չունեցավ:

Աֆղանստանցիներից շատերը ներկա իրավիճակի  պատճառը համարում են համարում Աֆղանստանում ԱՄՆ -ի ձախողված քաղաքականությունը: