Եվրամիության պատասխանը «Պանդորայի փաստաթղթերի» բացահայտմանը
https://parstoday.ir/hy/news/world-i152402-Եվրամիության_պատասխանը_Պանդորայի_փաստաթղթերի_բացահայտմանը
Եվրամիությունը հայտարարել է, որ այդ միությունն անտարբեր չի մնա 91 երկրների որոշ ներկա և նախկին ղեկավարների և հարյուրավոր քաղաքական գործիչների ու պետական ​​պաշտոնյաների՝ հարկերից խուսափելու վերաբերյալ փաստաթղթերի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 07:53 Asia/Tehran
  • Եվրամիության պատասխանը «Պանդորայի փաստաթղթերի» բացահայտմանը

Եվրամիությունը հայտարարել է, որ այդ միությունն անտարբեր չի մնա 91 երկրների որոշ ներկա և նախկին ղեկավարների և հարյուրավոր քաղաքական գործիչների ու պետական ​​պաշտոնյաների՝ հարկերից խուսափելու վերաբերյալ փաստաթղթերի նկատմամբ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով «Պանդորայի փաստաթղթերի» հրապարակմանը, Եվրամիությունը հայտարարել է.«միությունն ունի շատ ուժեղ օրենսդրական դաշտ, որը մեզ բերել է աշխարհի ամենաթափանցիկ հարկային համակարգը. Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք անտարբեր լինել, և այդ պատճառով անընդհատ փորձում ենք օգտագործել լավագույն սարքավորումներն ու մեթոդները` հարկային չարաշահումները կանխելու համար»:

«Պանդորայի փաստաթղթերը» հրապարակվել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը: Փաստաթղթերը վերաբերում են 35 գործող և նախկին առաջնորդներին, ավելի քան 300 քաղաքական գործիչներին  ինչպիսիք են՝ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը, Քենիայի և Էկվադորի նախագահները, Չեխիայի վարչապետը, Պակիստանի վարչապետին մոտ կանգնած գործիչներ: