Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
https://parstoday.ir/hy/news/world-i153434-Լավրովը_ԿԽՄԿ_նախագահի_հետ_քննարկել_է_Լեռնային_Ղարաբաղի_թեման
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 10:15 Asia/Tehran
  • Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ` ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների գոտիներում:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար, քննարկել ԿԽՄԿ-ի գործունեությաննաջակցելու հնարավորությունները:

armeniasputnik.am