Բրյուսել. Մենք փորձում ենք ժամկետ ճշտել Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i154384-Բրյուսել._Մենք_փորձում_ենք_ժամկետ_ճշտել_Վիեննայի_բանակցություններին_վերադառնալու_համար
Dրական գնահատելով Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալի և այս կառույցի արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալի հանդիպումը, ԵՄ-ն հայտարարել է. «Մենք փորձում ենք ժամկետ ճշտել Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2021 14:37 Asia/Tehran
  • Բրյուսել. Մենք փորձում ենք ժամկետ ճշտել Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար

Dրական գնահատելով Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալի և այս կառույցի արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալի հանդիպումը, ԵՄ-ն հայտարարել է. «Մենք փորձում ենք ժամկետ ճշտել Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ  Փիթե Էսթանոն, ուրբաթ օրը բարձր է գնահատել Ալի Բաղերիի և Էնրիկե Մորայի հանդիպումը՝ հավելելով, որ հանդիպումը օգնեց ճանապարհ հարթել Վիեննայում բանակցությունների վերսկսման համար։

Չորեքշաբթի օրը, Թվիթերում անդրադառնալով Էնրիկե Մորայի հետ իր բանակցություններին, Բաղերին գրել էր. «Լուրջ և կառուցողական զրույց ունեցա Էնրիկե Մորայի հետ՝ հաջող բանակցությունների էական տարրերի մասին։ Մենք պայմանավորվեցինք բանակցությունները սկսել մինչև նոյեմբերի վերջ։ Հստակ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթ»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հստակեցրել է.«Մյուս կողմերի անօրինական գործողությունների չկրկնվելը ԻԻՀ-ի անխուսափելի պահանջն է»:

Չնայած ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս զեկուցել է, որ Իրանը լիովին հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորություններին, ԱՄՆ կառավարությունը, 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից: Հակառակ իրենց պնդումների, ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերը ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկել միջուկային համաձայնագրով ստանձնած իրնեց պարտավորություններին համապատասխան: