Ռուս պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցներ, նշելով, որ ցանկացած նոր պատժամիջոց կբարդացնի Վիեննայի բանակցությունների ընթացքը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրն արձագանքելով ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցներին,մ Թվիթերում գրել է. «Վիեննայի բանակցությունների բոլոր մասնակիցները պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կբարդացնեն ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված բանակցությունների վերսկսումն ու հաջող ավարտը»:
Նա հավելել է. «Այդ քայլերը պետք է ձեռնարկվեն ավտոմատ կերպով և առանց որևէ պայմանի»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն նույնպես, արձագանքելով հակաիրանական նոր պատժամիջոցներին, հայտարարել է. «Նոր պատժամիջոցների սահմանումն արտացոլում է Սպիտակ տան հակասական քայլերը»։
Խաթիբզադեն հավելել է. «Կառավարությունը, որը խոսում է ՀԳՀԾ վերադառնալու իր մտադրության մասին և շարունակում է Թրամփի պատժամիջոցների քաղաքականությունը, ուղերձ է հղում, որ իրեն վստահել չի կարելի»։