Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Ղարաբաղի թեման. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i155056-Ռուսաստանն_ու_Թուրքիան_քննարկում_են_Ղարաբաղի_թեման._Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 12:36 Asia/Tehran
  •   Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Ղարաբաղի թեման. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ ակտիվ քննարկում է հրատապ հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է «Թուրքիայի նորություններ» Telegram–յան ալիքը։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան ու Ռուսաստանը կողմ են կառուցողական երկխոսությանը՝ հաշվի առնելով ազգային շահերը:

Չավուշօղլուն նաև նշել է, որ Հարավային Կովկասում փոփոխությունների և վերափոխման հույս է առաջացել, և Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։

Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։

Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը։

armeniasputnik.am